00:00:00

Բորելն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը

11:55, 05 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին: «Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նախարարը տեղեկացրել է վերջին սրացումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում: Բորելը նշել է, որ լարվածության սրացումը լուրջ անհանգստություն է առաջացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր