00:00:00

Անգելա Մերկելը սատարել է ԼՂ հարցով Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը

13:30, 04 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, գրում է tass.ru-ն։ «Կանցլերը մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների և զոհերի թվի աճի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները։ Կանցլերը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը»,-հայտնել է Դեմերը։ Մերկելը նաև հանդես է եկել հակամարտող կողմերի միջև հումանիտար դադարի համաձայնեցման օգտին՝ մարտական գործողությունների գոտուց զոհված զինվորների մարմինները դուրս բերելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր