00:00:00

Արայիկ Հարությունյանի վիրավորման մասին լուրը կեղծ է

00:23, 04 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ իրենց հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը։ Վերջինիս խոսքերով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր