00:00:00

Թուրքիան նպատակ ունի էլ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. Սիրիայի ԱԳՆ

20:07, 03 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավորության մասին: Այս մասին, SANA գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը: «Թուրքիան նպատակ ունի էլ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական սպանությունների»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Դամասկոսը Երևանին ու Բաքվին կոչ է անում քայլեր ձեռնարկել ռազմական էսկալացիայի թուլացման համար և ուղիներ փնտրել խնդրի խաղաղ լուծման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր