00:00:00

Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան

19:47, 03 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ անդրադառնալով Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու Թուրքիայի քաղաքականությանը: «Այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Հադդադը: Հադդադը նշել է,  որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում: «Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են»,-ընդգծել է դեսպանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր