00:00:00

Զուրաբիշվիլի. Վրաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել կրակը և վերադառնալ երկխոսության

13:14, 03 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին վերադառնալ երկխոսության և քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: «Ցանկանում եմ մեր երկու բարեկամ և հարևան երկրների նախագահներին և իշխանություններին կոչ անել հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը», - հայտարարել է Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում: Վրաստանի նախագահի խոսքով՝ նա կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացման և հրադադարի ռեժիմի ուղղությամբ: Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսին կարող է լինել այն վայրը, որտեղ կողմերի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ: Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերադարձը բոլոր երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր շահն է: Զուրաբիշվիլին Եվրամիությանը կոչ է արել ամեն ջանք գործադրել իրավիճակը լիցքաթափելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր