00:00:00

Սպիտակ տուն. Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուսի «թույլ ախտանիշներ» են դիտարկվում

00:48, 03 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուսի «թույլ ախտանիշներ» են դիտարկվում, հաղորդում է Associated Press-ը: COVID-19-ով ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ վարակվելու մասին լուրը երկիրը անորոշության մեջ է գցել նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ: Այնուամենայնիվ, Սպիտակ տան խորհրդականները ասում են, որ նախագահը բարձր տրամադրություն ունի եւ շարունակում է աշխատել իր տանը կարանտինում գտնվելու ընթացքում: Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահի ախտորոշումը, անկասկած, ապակայունացնող ազդեցություն պետք է ունենար Վաշինգտոնում եւ ամբողջ աշխարհում՝ բարձրացնելով այն հարցը, թե որքան է տարածվել կորոնավիրուսը ԱՄՆ բարձրագույն օղակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր