00:00:00

Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին. Արծրուն Հովհաննիսյան

21:21, 02 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ ռազմական գործողություններին Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների մասնակցության կապակցությամբ: Լավրովն ու Զարիֆը նշել են կարեւոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւանները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր