00:00:00

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քաղաքական լարվածությունը տարածվել է առեւտրի վրա

19:53, 02 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քաղաքական լարվածությունը տարածվել է առեւտրի վրա, քանի որ Էր Ռիադի կառավարությունը արգելափակում է Թուրքիայի արտահանումը, հաղորդում է Bloomberg-ը: Թուրքիան չի բացառում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելը, քանի որ Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ ժամանող բեռները կարող են ենթարկվել արգելքների կամ դանդաղ մաքսազերծվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային: Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան ներքաշված են քաղաքական վեճի մեջ՝ կապված 2018թ. Թուրքիայում Սաուդյան Արաբիայի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ։ Սաուդյան պաշտոնյաների դեմ դատավարությունը սկսվել է հեռակա կարգով, Անկարան կոչ է անում թագավորությանը արտահանձնել կասկածյալներին: Հինգշաբթի օրվա դրությամբ Սաուդյան Արաբիայի խանութներում դեռ կային թուրքական ապրանքներ, ներառյալ շուտ փչացող ապրանքներ, հայտնում է Bloomberg-ը: Սաուդյան Արաբիան Թուրքիայի համար մեծությամբ 15-րդ արտահանման շուկան է եւ օգտագործվում է նաեւ որպես թուրքական ապրանքների տարանցիկ կետ: Թուրքիայի կառավարությունը հույսը դնում է արտահանման վրա, որպեսզի օգնի տնտեսությանը վերականգնել 2018-ի արժութային ճգնաժամի ցավալի անկումը եւ մարտ ամսին COVID-19 համաճարակի բռնկումը: Երկիրը նաեւ ձգտում է օգտագործել առեւտուրը որպես տարածաշրջանում իր քաղաքական ազդեցության մեծացման միջոց: Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սիրիայի հետ Թուրքիայի հարավային սահմանի մոտ գտնվող Gülsan Transport լոգիստիկ ընկերության սեփականատեր Քեմալ Գյուլին, ցամաքային ճանապարհով ապրանքների տարանցումը արգելափակվել է: Գյուլն ասել է, որ ինքը հաճախ բողոքներ է ստանում լոգիստիկ այլ ընկերություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր