00:00:00

Ուկրաինայի պատգամավորը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարությունը

18:20, 02 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից  Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հերքում է ԶԼՄ-ներում իր անունից տարածված հայտարարությունը, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:Մարչենկոն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ինչ վերաբերում է իմ խոսքերին, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իմ մեջբերումը, քանի որ բոլորս գիտենք՝ ինչքան հնչեղ է վերնագիրը, այնքան մեծ է նրանց վարկանիշը: Նկատի ունեմ, որ զենք տրամադրելու մասին խոսք չկար»,-գրել է Լյուդմիլա Մարչենկոն: Նա նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ խաղաղ ճանապարհով ՝ հիմնված միջազգային իրավունքի պահպանման վրա: «Բոլոր պետությունների ղեկավարները պետք է հիշեն, որ հիմնական գերակայությունը մարդկանց կյանքերն են»,-նշել է պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր