00:00:00

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Արցախում վիրավորված՝ «Le Monde»-ի 2 լրագրողներին

20:57, 02 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

  Քիչ առաջ այցելեցի Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Շնորհակալություն հայտնեցի լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։ Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո: Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով: Իրական հարգանքով»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր