00:00:00

ԵՄ-ն մարդասիրական օգնություն կհատկացնի ԼՂ շփման գծի երկու կողմերի տուժած բնակչությանը

16:11, 02 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը շտապ մարդասիրական օգնություն է պատրաստվում հատկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շփման գծի երկու կողմի տուժած բնակչությանը, այս մասին թվիթերյան էջում է հայտնել ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը հայտնում է շփման գծի երկյանքով երկու կողմերի քաղաքացիական բնակչության համար արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր