00:00:00

Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը (Տեսանյութ)

04:18, 02 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Դա արել եմ հատուկ ընթացակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը: Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում», - գրել է ԱՀ նախագահը: https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/1441407722731684/?t=2&v=1441407722731684

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր