00:00:00

Թբիլիսիում ջարդում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները

21:06, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Երեկ Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից: Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները, միաժամանակ թալանելով խանութները: Այս ամենն ուղեկցվել է «Կեցցե ազգը-մահ թշնամուն» վանկարկումներով:
Ակտիվիստները Հերոսների հրապարակից մեծ խմբերով շարժվել են դեպի մետրոյի «Մարջանաշվիլի» կայարան, հասել Աղմաշենեբելի պողոտա` իրենց ճանապարհին ավերելով թուրքական բոլոր օբյեկտները:
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվել են 11 ակտիվիստներ: Այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները: «Քարթուլի ձալայից» նոր հարձակումներ են սպասվում: Նշենք, որ նման դեպք էր գրանցվել նաև այս տարվա մայիսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր