00:00:00

Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ կոչերը

16:30, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ իր համար խնդրի լուծման միակ տարբերակը տարածքներից հայերի հեռացումն է: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ նա հարցի շուրջ քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հետ, սակայն՝ ապարդյուն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր