00:00:00

Իրանի տարածքում 3 արկ է ընկել. կան վիրավորներ

16:00, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանական «Anaj» գործակալությունը հայտնում է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղ, հայտնում է Infoteka24-ը: Արկերի ընկնելու հետևանքով մեկ երեխա է վիրավորվել, 6 տուն վնասվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է մտնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք: Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Իսլամական Հանրապետության Արցախի ու Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր