00:00:00

«Այս հանցագործության հետևում կանգնած է Պուտինը». Նավալնի

14:20, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնում է, որ իր թունավորմանը մասնակից է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ընդդիմադիրն ասել է Spiegel-ին տված հարցազրույցում: «Ես պնդում եմ, որ այս հանցագործության հետևում կանգնած է Պուտինը, կատարվածի այլ վարկածներ ես չունեմ»,- ասել է Նավալնին: Նա նաև հաստատել է, որ Գերմանիայում բուժման կուրսն ավարտելուց հետո մտադիր է վերադառնալ Ռուսաստան: Նավալնին նկարագրել է նյարդապարալիտիկ նյութի, որով, ենթադրաբար, նրան թունավորել են, ազդեդցության հետևանքով ունեցած զգացողությունները. «Դուք ցավ չեք զգում, բայց գիտեք, որ մահանում եք»: «Հիմա իմ խնդիրն է մնալ տղա, որը չի վախենում: Եվ ես չեմ վախենում»,- ասել է ընդդիմադիրը: Ի պատասխան Նավալնիի հայտարարությունների՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը փրկել է նրա կյանքը: Վոլոդինի խոսքերը հրապարակվել են խորհրդարանի ստորին պալատի կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր