00:00:00

Կանադայի արտգործնախարարը կարգադրել է հետաքննություն սկսել ԼՂ հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաների կիրառման մեղադրանքների հարցով

13:54, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանն արձագանքել է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնոլոգիաների առկայության մասին հայ համայնքի մեղադրանքներին և հրամայել հետքաննություն սկսել այս հարցով, գրում է ctvnews.ca կայքը: «Կանադան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող մեծամասշտաբ ռազմական գործողությունների մասին հայտարարություններով: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել զինադադարի պայմանագիրը, քաղաքացիութան պաշտպանությունը»,- նշել է Կանադայի ԱԳՆ մամուլի խոսնակ Միշել Կիմպայեն, այնուհետև տեղեկացրել, որ նման մեղադրանքներ լսելուն պես արտգործնախարարը գործի հետաքննության հրաման է տվել: Նշվում է, որ Կանադայում խաղաղության հետազոտման ինստիտուտը վերջերս մեծ զեկույց է ներկայացրել, որում խոսվում է Ont.'3 LS Harris Wescam սենսորների մասին, որոնք տեղադրվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր