00:00:00

Արցախում պատերազմին աջակցող միակ երկիրը Թուրքիան է. Կարո Փայլան

13:29, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, թե բացի մի երկրից,  ամբողջ աշխարհը  Արցախում զինադադարի կոչ է անում։ Թուրքական Bianet–ին տված հարցազրույցում Կարո Փայլանը նշել է, որ Թուրքիայի նախագահականին հարցադրում է ուղարկել այն լուրերի փաստի առթիվ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների։ «Մի շարք միջազգային լրատվամիջոցներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայման պետք է տան Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները»,–ասել է Փայլանը։ Կարո Փայլանը նաեւ շեշտել է, որ մինչ ամբողջ աշխարհը  կողմերին զինադադրի կոչ է անում, միակ երկիրը որ պատերազմին աջակցություն է հայտնում, Թուրքիան է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր