00:00:00

Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով. Դա այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում. ՊՆ

16:31, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-ների գործունեությունը կա Վարդենիսի եւ ոչ միայն այդ ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ ՀՀ սահմանի կոնկրետ այդ հատվածում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սիրացի զինյալների մասնակցության խնդրին, նա ասաց. «Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով եւ ոչ միայն մեդիայի մակարդակով: Դուք գիտեք, որ արդեն եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Դա, բնականաբար, մեր դիվանագիտական տեղեկատվական փայլուն աշխատանքի արդյունք է: Դա այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: Այդ ապացույցները ներկայացվել են եւ ներկայացվում են: Սա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձում են եւ փորձելու են թաքցնել, բայց իզուր»: Հարցին, թե կա՞ն մոտավոր թվեր, թե որքան զինյալ է տեղափոխվել Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ, բայց ես թվեր չեմ կարող հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվել կամ բերվում, կամ իրենցից քանիսն են զոհվել: Դա ժամանակի խնդիր է, բարդ չի ճշտելը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր