00:00:00

Ունենք զոհեր, թշնամին ևս կրել է կորուսներ. Արծրուն Հովհաննիսյան

16:26, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

«Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են գիշերային մարտեր ընթանալ: Դրանք չեն եղել նույն ինտեսիվությամբ, ինչ երեկ էր, բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետանային հրետակոծություններ: Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողություների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել, այս պահին էլ ընթանում են մարտեր»,- այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ ադրբեջանցիների կողմից կիրառվում են բազում միրջոցներ՝ ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի. «Մեր ԶՈՒ-ի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Ունենք, բնականաբար, զոհեր, որոնց մասին մենք լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի»,- ընդգծեց Արծրուն Հովհհանիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր