00:00:00

Հակառակորդի կորուստները 1 օրում. 350-360 զոհ, 600 վիրավոր, 3 ուղղաթիռ, 15 զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ. ՊՆ

16:20, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Այս պահի դրությամբ ունենք հետեւյալ պատկերը. Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից, կրել են անհաջողություն. Հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մասնավորապես հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ տանկեր, ՀՄՄ-ներ եւ այլն, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ, որից 2-3-՝ կեսգիշերի սահմաններում: Մարտական գործողությունները շարունակվում են: Ավելի շատ կիրառվբում է հրետանի: Նոր ստացա տեղեկություն, որ մարտերը սկսել են թեժանալ»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ մեր զինված ուժերը միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր