00:00:00

Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya

10:11, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալարված բախման ֆոնին զենք է ուղարկում Բաքու: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին տեղեկացրել են պաշտոնական և հետախուզական աղբյուրները: Պարբերականը նկատում է, որ ռազմական գործողությունների թեժացմանը զուգահեռ գնալով ավելի շատ երկրներ են ներքաշվում՝ առաջնորդվելով տարատեսակ քաղաքական և ռազմավարական շահերով: «Իսրայելն Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից մեկն է՝ չնայած Հայաստանն այցած ամիս է պաշտոնապես դեսպանատուն բացել Թել Ավիվում: Իսրայելն ու Ադրբեջանը խոշոր առևտուր են անում նավթի և զենքի ոլորտներում: Անցած հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ հետախուզության աղբյուրն Al Arabiya-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պարբերականը: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Բաքվում»,-ասել է աղբյուրը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիմքեթ Հաջիևն Axios-ի հետ զրույցում ասել է, որ Բաքվի պաշտպանական համագործակացությունն Իսրայելի հետ գաղտնիք չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր