00:00:00

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

19:21, 30 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Այսօր Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նորանշանակ ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ։ Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայաստան-Իրան բարեկամական ծմբի ղեկավարը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ Հայաստանի ունեցած տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքի վրա։ Պարոն Ֆարշադանին մտահոգություն է հայտնել լարված իրավիճակի և ռազմական գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջնորդ հանդիսանալու բանակցությունների վերսկսման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր