ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն այսօր հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական ուժերի միջև լարվածության սրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է foreignaffairs.house.gov պաշտոնական կայքը:
«Ես խորապես մտահոգված ու տագնապած եմ Լեռնային Ղարաբաղում մարդկային ողբերգական կորուստների ու բռնությունների խորացման փաստով: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ իրավիճակն ապակայունացնելու հստակ քայլեր ձեռնարկելու, թշնամանքը դադարեցնելու և շփման գծում տարածքներ գրավելուց խուսափելու կոչ եմ անում: Յուրաքանչյուր երկիր պետք է կատարի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակում իր պարտավորությունները: Ոչ թե բռնությունը, այլ երկխոսությունն է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը: Թուրքիայի նման արտաքին դերակատարների ազդեցությունը անխոհեմ միջամտություն է հակամարտությանը: Միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա խաղաղ գործընթացին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը չպետք է հանդուրժի Թուրքիայի կողմից խաղաղ գործընթացը տապալելու և արդեն իսկ կտրուկ սրված հակամարտությունն էլ ավելի սրելու փորձերը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: