00:00:00

Պետդուման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը

14:25, 29 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Պետդուման կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին` կանխելու տարածաշրջանում առճակատման սրումը, և նշում, որ իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա», - ասվում է Պետդումայի այսօր ընդունած հայտարարության մեջ, հաղորդում է «Интерфакс»-ը: Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստակամություն են հայտնել տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր