00:00:00

Միրոնովը հնարավոր է համարում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մուտքը

13:28, 29 սեպտեմբեր 2020 Աշխարհ

«Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ: «Իմ կողմից հավելեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը՝ այստեղ հեշտությամբ կարող եք կռահել, որ դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության, երկարատև հակամարտության զարգացմանը... Կարծում եմ, որ գուցե, անհրաժեշտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն հրադադարի ռեժիմի և զինադադարի, հնարավոր է Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ ուժեր ուղարկվեն այնտեղ», - լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր