00:00:00

Ադրբեջանում ձերբակալել են համացանցում պատերազմը բացահայտ քննադատող ակտիվիստին

10:21, 29 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին` ենթադրաբար համացանցում հակառազմական և հակապատերազմական գրառումների համար: Այս մասին գրում է oc-media.org կայքը: Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես են անվտանգության ծառայությունները ներխուժել  Իբրահիմովի` Բաքվում գտնվող բնակարան և հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու են նրան ձերբակալում: «Սկզբից ասացին, որ ոստիկանությունից են, հետո ասացին, որ մենք ձեզ կտանենք զինկոմիսարիատ, ես նրանցից փաստաթուղթ խնդրեցի դրա համար, և նրանք ասացին, որ ինձ կտանեն Ազգային անվտանգության ծառայություն: Ես դեմ չեմ, գնացինք»,-ասել է Իբրահիմովը տեսախցիկի առաջ: Կիրակի առավոտյան պատերազմի բռնկումից ի վեր Իբրահիմովը հայտնի է դարձել իր հակապատերազմական դիրքորոշուվ: Նա նշել է,  որ շատ ադրբեջանցիներ դատապարտում են իրեն առցանց հարթակում` նշելով, որ նման հայտարարությունների պատճառով «կորցնում են հարգանքը» իր նկատմամբ: Նշվում է, որ Իբրահիմովը միակ մարդն է եղել Ադրբեջանում, որը համացանցում բացահայտ քննադատել է պատերազմը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր