00:00:00

Շենդերովիչ․ իրերն իրենց անունով կոչենք՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա

18:58, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ռուս հայտնի քաղաքական մեկնաբան Վիկտոր Շենդերովիչը կոչ է անում իրերն իրենց անունով կոչել՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա։ «Կովկասում զինված հակամարտության վերաբերյալ մտահոգության հավասարահեռ բառերը հինգ կոպեկ էլ չարժեն, եթե իրերն իրենց անունով չես կոչում՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա։ Եթե պուտինյան Ռուսաստանը գործադրի տասներորդ մասն այն ջանքի ու համառության, որը թափում է ամբողջ աշխարհում պատերազմներ հրահրելու համար, ագրեսիան շատ արագ կդադարի։ Եթե ոչ՝ կլինի մեր երկրի հերթական խայտառակությունը», – գրել է Շենդերովիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր