00:00:00

Էր-Ռիադը կոչ է անում Բաքվին և Երևանին դադարեցնել կրակը

18:51, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման կապակցությամբ, կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ասվում է թագավորության իշխանությունների կողմից սաուդյան SPA լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն: «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մեծ մտահոգությամբ և ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի զարգացմանը, հորդորում է երկու կողմերին դադարեցնել կրակը և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում», - ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր