00:00:00

Հայաստանում այժմ ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում․ Սերժ Թանկյան

02:21, 19 ապրիլ 2018 Շոուբիզնես

Հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցի ուղիղ հեռարձակումն ու գրել, որ Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։ «Քաղաքացիական անհնազանդությունն աճում է եւ ընդունում գործադուլների եւ դասադուլների տեսք՝ ընդդեմ անարդարացի, կաշառակեր իշխող վերնախավի։ Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է՝ ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է։ Սերժ Սարգսյանն ինքն խոստովանեց, որ հնարավոր է, բնակչության 60 տոկոսն իրեն չի սիրում եւ համաձայն չէ իր հետ։ Այնուամենայնիվ, նա համառ է իր հովանավորչական վերաբերմունքի եւ կառավարման հարցում։ Սե՛րժ, չեմ ցանկանում անքաղաքակիրթ երեւալ, բայց դու մեր հայրը չես, եւ մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես հայ ժողովրդին եւ այլեւս  կենսունակ, հարգված առաջնորդ չես, կկանգնես արդյոք թե՞ կշարունակես անարդյունավետ եւ այս պահին վտանգավոր կառավարումը։ Ինչպես ասում են՝ երգը դեռ երգված չէ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր