00:00:00

Սպիտակ տան պաշտոնական կայքում ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու կոչով խնդրագիր է ներկայացվել

17:36, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Սպիտակ տան պաշտոնական կայքում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խնդրագիր, որն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում հակամարտության սրման այս պահին հայերի կողքին լինել և Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտել Հայաստանի դեմ իրականացվող հանցագործությունների համար: «Հայաստանը և Արցախն աժմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման ու ագրեսիայի տակ են: Այս երկու երկիրն էլ հայերին և նրանց երկիրը ոչնչացնելու ու ավերելու իրենց հստակ մտադրություններն են հնչեցրել: Մենք՝ ամերիկահայերս, լիարժեք կանգնած ենք Հայաստանի կողքին և Կոնգրեսին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանին իր ագրեսիայի, Հայաստանի դեմ իրականացրած հանցագործությունների, իսկ Թուրքիային՝ դրան ներգրավվածության համար»,- ասվում է խնդրագրի տեքստում: Հայտնի է, որ Կոնգրեսից պաշտոնական պատասխանի համար անհրաժեշտ է, որ 30 օրվա ընթացքում խնդրագիրն առնվազն 100 000 ստորագրություն հավաքի: Խնդրագիրը կարող եք ստորագրել այստեղ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի մոտ 200 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 59 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր