00:00:00

«Ղրիմը կարող է որպես ԼՂ շուրջ բանակցությունների նոր հարթակ հանդես գալ». ՌԴ պետդումայի պատգամավոր

17:34, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ղրիմի հայկական և ադրբեջանական համայնքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին երկխոսության կոչ են անում՝ նշելով, որ բանակցությունների հարթակ կարող է դառնալ հենց Ղրիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկի հայտարարությանը: «Ղրիմի հայ և ադրբեջանական համայնքները չափազանց անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում զարգացող իրադարձություններով: Նրանք դիմում են պատերազմող կողմերին՝ կոչ անելով զինադադար հաստատել և հակամարտության թեժ փուլը բանակցային սեղան տեղափոխել:  Տարբեր մշակույթներ ու դավանանք ունեցող մարդկանց՝ կողք կողքի ապրելու օրինակ է Ղրիմը, ուստի՝ մենք պատրաստ ենք թերակղզում հարթակ տրամադրել և պաշտոնական Բաքվին ու Երևանին առաջարկել նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 59 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր