00:00:00

«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել

16:06, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Գերտ Ուիլդերսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին թվիթերյան իր օգտահաշվում կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ նրան «ահաբեկչական պետություն» անվանելով: «Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից»,- նշել է Ուիլդերսը և գրառմանը կից հրապարակել Էրդողանի լուսանկարը, որում նա ահաբեկչի կերպարով է պատկերված: Հրապարակմանը կից Ուիլդերսն օգտագործել է «Թուրքիան ահաբեկչական պետություն է» հեշթեգը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր