00:00:00

ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

15:49, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ասված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ: «ԱՊՀ-ն մեծ հույս ունի, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և երկու հարևան ԱՊՀ անդամ երկրները երկխոսության կվերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով», - ասված է հայտարարության մեջ: Սերգեյ Լեբեդևը նշել է, որ երկու շաբաթից նախատեսվում են Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի հանդիպումներ: «Այս առումով հատկապես կարևոր է հնարավորինս շուտ դադարեցնել արյունահեղությունը», - ասել է Սերգեյ Լեբեդևը: ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցության բոլոր երկրներում հայտարարություններ են արվել շուտափույտ հրադադարի ռեժիմի մասին կոչերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր