00:00:00

«Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն երկարատև և արյունալի հակամարտության»․ Gazeta.ru

15:13, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսական gazeta.ru կայքն անդրադարձել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Լեռնային Ղարաբաղի հակամարտության  շփման գծում վերսկսված ռազմական գործողություններին` նշելով, որ  Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն երկարատև և արյունալի հակամարտության։ «Ինչ վերաբերում է հիպոթետիկ զինված հակամարտությունում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր դաշնակիցներին, ապա դրանք Ռուսաստանը և Թուրքիան են»,- գրում են հոդվածագիրները՝ ընդգծելով, որ և՛ Մոսկվայում, և՛ Անկարայում շատ դժվար կլինի ձևակերպել նման հակամարտությանը մասնակցելու ռազմաքաղաքական նպատակները, որոնք, թերևս, հասկանալի են երկու երկրների բնակչության ճնշող մեծամասնությանը։ Հոդվածագիրների կարծիքով՝ թեև բազմաթիվ հայտարարություններին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով, և այդ կապակցությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում ՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով, «պետք է հաշվի առնել, որ փոխադարձ ազգամիջյան ատելության աստիճանն այժմ այնքան բարձր է, որ հաշտեցման ցանկացած փորձ, հնարավոր փոխզիջման մասին նույնիսկ ակնարկ ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում չի ընդունվի»։ «Ընդհանուր առմամբ, իրավիճակը Բաքվի և Երևանի համար փակուղային է, և դրանից ոչ մի ելք դեռևս չի երևում»,- ասված է հոդվածում։ «Հակամարտության ելքը կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ հակամարտության կողմերից մեկը հակառակորդի լիակատար ջախջախումից հետո իր անվերապահ կապիտուլյացիայի պայմաններն է թելադրում։ Սակայն նման պատերազմի պատրաստ չեն ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Երևանում։ Թվում է՝ պատրաստ չեն Ղարաբաղի պատճառով կռվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Թուրքիան»,- ասվում է հոդվածում։ Հոդվածագիրների խոսքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի բանակների մարտական շփման գծում կրակի ժամանակավոր դադարեցում կարող է ձեռք բերվել միայն Վաշինգտոնի, մասամբ Բրյուսելի, Մոսկվայի և Անկարայի համախմբված ջանքերով»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր