00:00:00

Իրանն այժմ տարածաշրջանի երկնքում ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերելու եւ խոցելու հնարավորություն ունի

15:10, 28 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իրանն այժմ տարածաշրջանի երկնքում ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերելու եւ խոցելու հնարավորություն ունի: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ-ի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, փոխանցում է Mehr-ը: Նրա խոսքով` իրանցի մասնագետները լավ արդյունքների են հասել ռադարային համակարգերի ոլորտում, սակայն այդ ձեռքբերումների մեծ մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի հանրայնացվում: «Այսօր, բացի մեր երկրի երկնքին հետեւելուց, մենք հետեւում ենք նաեւ տարածաշրջանի երկնքին (Արեւմտյան Ասիա),- ասել է նա: «Այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերել երկրի եւ տարածաշրջանի երկնքում եւ անհրաժեշտության դեպքում խոցել այն», - հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր