00:00:00

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին

18:18, 26 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: «Լիահույս եմ՝ երկու երկրների պատմական, մշակութային և հասարակական կապերի շնորհիվ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասված է Իրանի նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Հասան Ռոհանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր