00:00:00

Իսպանիայի գինու գործարանում գինու մեծ արտահոսք է տեղի ունեցել

17:57, 26 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իսպանիայի գինու գործարանում գինու մեծ արտահոսք է տեղի ունեցել, գրում է Lenta-ն` վկայակոչելով LAD Bible-ը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է 50 հազար լիտր ալկոհոլային ըմպելիքը դուրս թափվում մետաղական պահոցից: Դեպքը տեղի է ունեցել Վիլամալեա գյուղում: Տուժածների մասին չի հաղորդվում: 2018-ին նման վթար էր տեղի ունեցել նաեւ Իտալիայում: Այդ ժամանակ Իտալիայի Ֆոնտանելա քաղաքում (Տրեվիզո նահանգ) սպիտակ փրփրուն գինով ցիստեռն էր պայթել, որից 30 հազար լիտր պրոսեկո էր դուրս թափվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր