00:00:00

Իրան. Դոնալդ Թրամփը Սադամ Հուսեյնից վատն է

17:17, 26 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վատն է, քան Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեն, փոխանցում է Mehr-ը: Տարբեր մակարդակների որոշ քաղաքական էլիտաներ չեն հավատում, որ Թրամփն ավելի դաժան է, քան Սադդամը, բայց նա վտանգում է իրանցիների կյանքն ու առողջությունը, ասել է Ռաբիեն Նրա խոսքով` եթե Սադամը ցանկանում էր գրավել Խուզեստանն ու Խորամշահրը, ապա այսօր Թրամփը նպատակ ունի տրոհել իրանական հասարակության ազգային ինքնությունը` Իրանի մասնատման եւ կրճատման միջոցով. «Սադամի ռեժիմը տեսախցիկների առջեւ պատռեց 1975 թվականի Ալժիրի համաձայնագիրը, իսկ այսօր, ղեկավարվելով նույն մտածողությամբ, Թրամփի ռեժիմը նույնն արեց իրականակ միջուկային համաձայնագրի հետ»: Նա շեշտել է, որ այդ օրերին Սադամի ռեժիմը սպառնում էր ոչնչացնել Իրանի քաղաքներն ու գյուղերը, իսկ այսօր Թրամփի ռեժիմը սպառնում է ոչնչացնել իրանական մշակութային եւ քաղաքակրթական կենտրոնները: «Սադամը հրթիռներով ռմբակոծեց Իրանի ժողովրդին, իսկ այսօր Թրամփը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Իրանի ժողովրդի առողջության, կյանքի եւ կենսամիջոցների դեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր