00:00:00

Ан-26 ինքնաթիռը կործանման օրը 6 թռիչք է իրականացրել․ զոհերի թիվն ավելացել է

14:01, 26 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Խարկովում Ан-26 ինքնաթիռը կործանման օրը վեց թռիչք և հինգ հաջող վայրէջք է իրականացրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը: Ан-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է ուրբաթ երեկոյան՝ Չուգուև քաղաքի մոտ՝ ուսումնավարժանքի ժամանակ: Ինքնաթիռում կար 27 ուղևոր: Յոթն անձնակազմի անդամ էին, 20-ը՝ կուրսանտ: Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ զոհվել է 25 մարդ: Երկու կուրսանտ փրկվել է: Նրանք կարողացել են վերջին պահին դուրս նետվել ինքնաթիռից: Նրանց ծանր վիճակում հոսպիտալացրել են: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոսպիտալացվածներից մեկը մահացել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել՝ թռիչքների կանոնների խախտման հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր