00:00:00

Չեխիան ցանկանում է ՀՕՊ նոր համակարգ գնել Իսրայելի կառավարությունից

20:36, 25 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Չեխիան ցանկանում է հակաօդային պաշտպանության նոր համակարգ գնել Իսրայելի կառավարությունից, հայտնում է AP-ն` վկայակոչելով պաշտպանության նախարարությունը: Չեխիան ցանկանում է ձեռք բերել SPYDER համակարգ, որն արտադրում է իսրայելական պետական ​​Rafael Advanced Defence Systems Ltd. ընկերության կողմից եւ ի վիճակի է պաշտպանություն ապահովել ինքնաթիռներից, ուղղաթիռներից, ռմբակոծիչներից, թեւավոր հրթիռներից եւ այլ զենքերից: Պաշտպանության նախարար Լյուբոմիր Մեթնարը հայտարարել է, որ իսրայելական համակարգը չեխական բանակի արդիականացման բանալին կդառնա: Այն կփոխարինի խորհրդային ժամանակների հնացած 2K12 KUB հակաօդային համակարգին: Չեխական զինվորականները հայտարարել են, որ վերլուծել են յոթ արտադրողների ինը համակարգերը` նախքան իսրայելականն ընտրելը: Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ մոտ 430 միլիոն դոլար արժողությամբ գործարքը կստորագրվի 2021 թվականի սկզբին` երկու տարի անց մատակարարմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր