Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիան»՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին, ձերբակալման հրամաններն առնչվում են 2014 թվականին Թուրքիայում բռնկված բողոքի ցույցերին, որոնք պայմանավորված էին «Իսլամական պետության» կողմից մեծամասամբ քրդերով բնակեցված սիրիական Քոբան քաղաքի գրավմամբ:
Նշվում է, որ ոստիկանությունը 82 կասկածյալի է որոնում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և վեց այլ նահանգներում: Նրանց թվում է Կարսի քաղաքագլուխ Այհան Բիլգենը:
Դատախազությունից չեն հայտնել, թե ինչ մեղադրանքով են կասկածվում 82 անձինք: