00:00:00

Ռուսաստանը «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի 35 միլիոն չափաբաժին կուղարկի Ուզբեկստան

17:38, 25 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու ուզբեկական Laxisam դեղագործական ընկերությունը պայմանավորվել են Ուզբեկստան մատակարարել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մինչև 35 մլն չափաբաժին: Այս մասին գրում է eadaily.com-ը՝ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հայտարարությանը հղումով։ «Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը և Ուզբեկստանի Հանրապետության խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ Laxisam-ը, պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված «Սպուտնիկ V» պատվաստանյութի 35 մլն չափաբաժնի մատակարարման մասին»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընթացիկ տարում կարող է մատակարարվել մինչև 10 մլն պատվաստանյութ, իսկ հաջորդ տարի՝ ևս մինչև 25 մլն։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր