00:00:00

Փարիզում Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ հարձակում է տեղի ունեցել. կան վիրավորներ

15:35, 25 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Առնվազն չորս մարդ է վիրավորվել Փարիզում Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի նախկին խմբագրության մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում: Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է BFM TV-ն: Նախնական տեղեկություններով` տուժածները դանակահարվել են: Որոնվում է երկու կասկածյալ: Փարիզի 11-րդ շրջանի իշխանությունները, որտեղ եւ տեղի է ունեցել հարձակումը, փակել են դպրոցներն ու մանկապարտեզները եւ բնակիչներին կոչ են արել խուսափել այդ հատվածից, հաղորդում է Meduza-ն: Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնց պատճառով 2015-ին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա: Դրանից հետո լրագրողները սկսել էին նոր սպառնալիքներ ստանալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր