00:00:00

Պետդեպ. ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում դաշնակիցների խրախուսումն է, այլ ոչ թե` թշնամիների

15:17, 24 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականությունը դաշնակիցներին խրախուսելն է, ոչ թե` թշնամիներին: «Այս վարչակազմի քաղաքականությունը Պարսից ծոցի արաբների` մեր դաշնակիցների խրախուսումն է... Իսրայելին ոգեշնչելու համար, այլ ոչ թե` թշնամիներին պարգեւատրելու»,- CNBC-ին տված հարցազրույցում նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին մի քանի օրվա ընթացքում ուժեղացրել է ճնշումն Իրանի վրա: Վաշինգտոնը միակողմանիորեն վերականգնել էր ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ` գործընթաց, որը մերժվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների կողմից: Երկուշաբթի ԱՄՆ-ն նաեւ լրացուցիչ պատժամիջոցներ էր սահմանել Իրանի դեմ: «Մեր առավելագույն տնտեսական ճնշման արշավը շարունակվում է, բայց հիշեք, որ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ խաղաղ կարգավորում է ցանկանում Իրանի հետ եւ պատրաստ է բանակցել նոր եւ ավելի լավ գործարքի համար»,- ասել, է Օրթագուսը: «Այսպիսով, խաղաղությունն ու դիվանագիտությունը մնում են սեղանի վրա»,- հավելել է նա: Ըստ նրա` 2015-ի միջուկային գործարքի «հիմնարար թերություններից մեկն» այն էր, որ Իրանը «միլիարդավոր դոլարներ» ուղղեց հրթիռների մշակման վրա` երկրի միջին խավի կյանքի բարելավման փոխարեն: ԱՄՆ-Իրան հարաբերություններն էլ ավելի վատթարացան հունվարին, երբ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով սպանվեց իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին: Փորձագետները նախազգուշացնում էին, որ Սոլեյմանիի մահը կմեծացնի լարվածությունը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ եւ էլ ավելի կկայունացնի իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր