00:00:00

Լիահույս եմ՝ երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Ռոհանին՝ Փաշինյանին

14:46, 24 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությւամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ: Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար և երկու երկրների ժողովուրդները կկարողանան  փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում: Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք: Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր