00:00:00

Նավալնիի մամլո քարտուղարը հայտնել է գործչի առաջիկա ծրագրերի մասին

21:46, 23 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ալեքսեյ Նավալնին դեռևս կմնա Գերմանիայում, քանի որ նրա բուժումը չի ավարտվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ընդդիմադիր գործչի մամլո քարտուղար Կիրա Յարմիշը:
«Նավալնին դեռևս նախկինի պես կմնա Գերմանիայում, քանի որ նրա բուժումը դեռ չի ավարտվել: Այնուամենայնիվ, բժիշկներն այժմ լիարժեք ապաքինում են կանխատեսում»,- գրել է Յարմիշն իր թվիթերյան էջում: Նավալնին ավելի վաղ իր ինստագրամյան էջում գրել էր, որ վերականգնումն այլևս ստացիոնար բուժում չի պահանջում: Նա նախատեսում է ամեն օր ֆիզիոթերապիայով զբաղվել: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բլոգերին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից, ուր նրան տեղափոխել էին օգոստոսի 22-ին կոմայի մեջ գտնվելու պատճառով:
Գերմանացի բժիշկների խոսքով՝ Նավալնիին թունավորել են: Նրա օրգանիզմում «Նովիչոկ» տեսակի մարտական, նյարդակաթվածահար ազդեցության թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր