00:00:00

Ընկերության փոխտնօրենի խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը

19:05, 25 օգոստոս 2020 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտեցին: Օգոստոսի 19-ին քրեական հետախույզներն Ազատության պողոտայից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես և հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով բերման ենթարկեցին ՍՊԸ փոխտնօրեն, Դրոյի փողոցի 46-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին կանաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված և շագանակագույն փոշենման զանգվածներ: Ըստ 46-ամյա տղամադու` բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ շագանակագույն փոշենման զանգվածը` հերոին: Կասկածվողը ձերբակալվել է: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 rm6n7v

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր