Իմ անձնական համոզմամբ՝ Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ունենալու դրույթը ոչ այնքան ժողովրդավարական, արդյունավետ և անգամ ոչ այնքան օգտակար նորամուծություն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առցանց քննարկմանը հայտարարեց աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
«Կայուն մեծամասնության մասին բազմիցս է խոսվել, քննադավել է, դրա վտանգավորությունը մի կողմից, որ չի նպաստում ուժերի հավասար մրցակցությանը և հնարավորություն չի տալիս որպեսզի համամասնական ընտրակարգն իր առավելություններով դրսևորվի և մյուս կողմից էլ քննադատատվել է այն ռաումով, որ դա այդքան էլ գործուն մեծանիզմ չէ, որ մեծ հաշվով հնարավորություն չի տալիս այդ կայունությունը ապահովել»,- ասաց պարոն Դանիելյանը։
Անդրադառնալով ԱԺ ընտրակարգին, որը քննարկման բուն թեման էր, Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ մի քանի դրույթներ շուրջ դեռևս 2018թ․-ին բուռն քննարկումներ են եղել։ Խոսքը ռեյտինգային ընտրակարգի մասին է։
«Ընտրական համակարգի և դրա թերությունների առումով հայաստանյան հանրությունը ամենաշատը դրանից է տեղյակ, որն առաջին անգամ կիրառվել է 2017թ․մայիսին, բայց այն տարբեր կողմերից քննադատված ընտրակարգ է։ Եվ այն փոխելու մտադրությունն արտահայտվել է հեղափոխությունից անմիջապես հետո։ Ամենակարևոր հարցն այն է, որ ռեյտինգային ընտրակարգը ի՞նչ այլ ընտրակարգով պիտի փոխվի։ Մի քանի առաջարկ ունենք, ամենապարզ այլընտրանքը այսպես կոչված փակ ցուցակներն են, այսինքն համամասնական ցուցակն է, որը կանխորոշոված է կուսակցության, կամ կուսակցությունների դաշինքի կողմից, դրանց ներկայացվում են ԿԸՀ , գրանցում, և ՀՀ քաղաքացիները գնում և ընտրում են իրենց նախընտրած կուսակցությունը, իսկ կախված նրանից, թե կուսակցությունը որքան ձայն է հավաքում այդ կուսակցության ցուցակում հայտնված մարդիկ, ըստ առաջնահերթության, մանդատների բաշխում է լինում»,- ասաց Համազասպ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրակարգն ակնհայտ առավելություն ունի, բայց կան նաև մտահոգություններ, որ, օրինակ, մարզային ներկայացուցչությունը ապահովելը դժվար կլինի։
2018թ․-ի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում էր, որ Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների և դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով: Այսինքն կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս:
«Օրենքով երաշխավորվելու էր, որ անկախ այն հանգամանքից, թե որքան տոկոս է հավաքել 4-րդ քաղաքական ուժը, այսինքն, եթե նույնիսկ այդ անղոցիկ շեմը չի հաղթահարել, միևնույն է խորհրդարանում աեմենաքիչը պիտի լիներ 4 քաղաքական ուժ»,- նշեց պարոն Դանիելյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն առաջարկեց, որ ընտրություններն անցկացվեն բաց համամասնական ցուցակներով։
«Պետք է փաստել, որ հաճախ կուսակցությունները եղել են անձակենտրոն և ցուցակների կազմումը կամ կուսակցական էլիտայի ձևավորումը հիմնված չի եղել քաղաքական գործունեության կամ քաղաքական գործիչների կշռի և զարգացման հիման վրա, այլ միշտ հիմնված է եղել ոչ դասական քաղաքական նկատառումների հիմա վրա։ Քաղաքացիները հնարավորություն չեն ունենում ազդեցություն ունենալ կուսակցության ներքին էլիտայի ձևավորման վրա»,- ասաց պարոն Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ բաց համամասնական ընտրակարգի պարագայում, հնարավորություն կընձեռվի կուսակցության ներիքն ժողովրդավարության ձևավորմանը, տարբեր մարզերից մարդկանց ընդգրկմանը և բացի այդ քաղաքացուն հնարավորություն կտան որոշելու, թե նրանց կուսակցական գործիչներից ո՞ւմ են ավելի բարձր գնահատում։
«Այստեղ կարևորը համամասնական ցուցակի բաց լինլու գացափորն է։ Սա առաջին հերթին բխում է քաղաքականն դաշտի կայունացումից»,- նկատում է նա։
Գևորգ Գորգիսյանը սա կարևոր է համարում նաև այն տեսանկյունից, որ հնարավոր կլինի ձերբազատվել կուսակցությունները մեկ անձի ղեկավարումից։
«Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ պարտադիր է ունենալ բաց համամասնական ընտրակարգ, հակառակ դեպքում մենք կգնանք կուսակցությունների լճացման»,- նշեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Աշխատանքային խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե կարծո՞ւմ են, որ համամասնական բաց ցուցակների պարագայում մարդիկ կսկսեն քննարկել կուսակցության ծրագրերը, և ոչ թե կուսակցական անձերի՞ն։ Ի պատասխան Գևորգ Գորգիսյանը նշեց, որ եթե ցուցակները փակ լինեն, ապա ամբողջ քարոզարշավը կվերածվի նախագահական քարոզարշավի, և մարդիկ կգնան անձի հետևից՝ առանց խորանալու ծրագրային դրույթների մեջ։
«Իսկ եթե մենք բացում ենք կուսակցությունները, ապա ներկայանում է թիմ և գաղափարական կոմպոնենտը ավելի շատ է դառնում և մարդիկ տեսնում են այն թիմը, որոնցով կիրականացվեն ծրագրեր։ Շատ հնարավոր է, որ հենց այդ մարդկանց շնորհիվ ընտրեն կուսակցությանը կամ էլ չընտրեն։ Ժամանակը ցույց է տվել, որ կուսակցությունները բացվել են մեկ անձի կողմից, բայց չունեն գաղափարական հենք, մեծ ռեսուրսներ ներդնելով հայտնվել են ԱԺ-ում, և դրանից տուժել է քաղաքականությունը»,- ասաց Գորգիսյանը ՝ հավելելով, որ խնդիր ունեն «մարդ-կուսակցություններից» ձերբազատվել։
Բացի այդ, Գևորգ Գորգիսյանը չի բացառում նաև, որ փակ համամասնական ցուցակներով կարող են հայտնվել մարդիկ, որոնք անընդունելի լինեն հասարակության համար, իսկ որոշ դեպքերում էլ հակասեն կուսակցությունների տրամաբանությանը։
Քննարկման ընթացքում Գևորգ Գորգիսյանը հավելեց, որ ռեյտինգային ընտրակարգի արդյունքում նախկին իշխանությունները հույսը դրել էին տեղական հեղինակությունների վրա, որոնք խնամի-ծանոթ-բարեկամ, գործարար համբավ և այլ ռեսուրսներով օգտագործում էին տվյալ տեղամասի ձայները հավաքելու համար։Իսկ եթե իրենց առաջարկության հնարավորություն է ստեղծվում, որպեսզի քաղաքական գործիչները շփվեն քաղաքացիների հետ ու քվե ստանան։
«Այն մարդը, որը քաղաքականությամբ է զբաղվել և մարդիկ ճանաչում են նրան որպես քաղաքական գործիչ, միանշանակ, կարողանալու է հաղթել նշածս օլիգարխիկ երևույթներին համապետական մաշտաբներով»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։